Նորություններ
Բաց դռների օր Մասիսի բժշկական կենտրոնում
02.10.2017
Հոկտեմբերի 2-ին Մասիսի բժշկական կենտրոն են ժամանալ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի տարբեր բժշկական կենտրոների մի շարք բժիշկներ։ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ, Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավարության ջանքերով Ֆրեզնոյից ժամանած թերապևտներն ու մանկաբույժները, գինեկոլոգներն ու քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագետները մի քանի օր շարունակ անվճար հիմունքներով կիրականացնեն խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նաև կիրականացնեն անվճար վիրահատություններ։
Բաց դռներին մասնակցելու հնարավորություն են ստացել Մասիս քաղաքի և հարակից համայնքների բնակիչները, որոնք, ըստ նախապես կազմված ցուցակների և գանգատների, խորհրդատվություն են ստացել Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմից։ Ավելացնենք, որ ծրագրի շրջանակներում մի քանի օրից Մասիսի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն կիրականացնի նաև Ֆրեզնոյից ժամանած բժիշկների՝ վնասվածքաբանների, ակնաբույժների և այլ մասնագետների մեկ ուրիշ խումբ։