Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դռների օր Մասիսի բժշկական կենտրոնում

02.10.2017

Հոկտեմբերի 2-ին Մասիսի բժշկական կենտրոն են ժամանալ   ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի տարբեր բժշկական կենտրոների մի շարք բժիշկներ։ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ, Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավարության ջանքերով Ֆրեզնոյից ժամանած թերապևտներն ու մանկաբույժները, գինեկոլոգներն ու քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագետները մի քանի օր շարունակ անվճար հիմունքներով կիրականացնեն խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նաև կիրականացնեն անվճար վիրահատություններ։
Բաց դռներին մասնակցելու հնարավորություն են ստացել Մասիս քաղաքի և հարակից համայնքների բնակիչները, որոնք, ըստ նախապես կազմված ցուցակների և գանգատների, խորհրդատվություն են ստացել Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմից։ Ավելացնենք, որ ծրագրի շրջանակներում մի քանի օրից Մասիսի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն կիրականացնի  նաև Ֆրեզնոյից ժամանած բժիշկների՝ վնասվածքաբանների, ակնաբույժների և այլ մասնագետների մեկ ուրիշ խումբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57