Նորություններ
ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
02.10.2017
ՀՀ Կրթության և գիտության նախարարության<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի կողմից Վեդի քաղաքի Խաչիկ Սողոմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում հիմնվել է նախակրթարան: Ծրագրի իրականացման համար իր ներդրումն է ունեցել նաև Վեդու համայնքապետարանը:
Նախակրթարանի բացման արարողությանը, որ տեղի է ունեցել հոկտեմբերի երկուսին, ներկա են եղել Վեդու համայքապետ Վարուժան Բարսեղյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները, կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր:
Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով բոլորին, կարևորել է դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում և վստահեցրել, որ հաճելի պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունն ու որակը:
Թվով 20 երեխա կհաճախի վերանորոգված և կահավորված դասարան: