Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնը

03.10.2017

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27-ը անցկացվելու է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլը։ Ներդպրոցական փուլին, ըստ մրցույթի կանոնակարգի, սովորաբար հաջորդում են տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերը։
Փառատոնն այս տարի նվիրվում է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին և կրում է <<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը։ Փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդի ուշադրությունը բևեռել հայ անաղարտ գրականությանն ու պոեզիային, ինչպես նաև վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները։ Երկու տարիքային խմբերի մեջ ընդգրկված մասնակիցները մրցույթի շրջանակներում ասմունքելու համար ընտրում են պարտադիր երկու ստեղծագործություն։
Ավելացնենք, նաև, որ 11 տարին անընդմեջ անցկացվող փառատոնի հանրապետական փուլին Արարատի մարզի ներկայացուցիչները բազում անգամներ զբաղեցրել են մրցանակային տեղեր՝ անաղարտ և արտիստիկ կերպով ներկայացնելով հայ պոեզիայի գոհարները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 11:15:57