Նորություններ
Վերանորոգվել են Ուրցաձոր և Շաղափ բնակավայրերի դպրոցները
03.10.2017
Դեռևս 2017թ․ հունիսից Ուրցաձոր և Շաղափ բնակավայրերում համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ սկսված վերանորոգման աշխատանքներն ավարտվել են օգոստոսի վերջին՝ աշակերտներին հնարավորություն ընձեռելով նոր ուսումնական տարին սկսել վերանորոգված դպրոցում։
Ուրցաձորի միջնակարգ դպրոցում իրականացված կապիտալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ այստեղ վերաբացվել է նախակրթարան, որտեղ սեպտեմբերի 1-ից նախադպրոցական կրթություն է ստանում 50 երեխա։
Ավելացնենք, որ վերանորոգման աշխատանքներն իրականություն են դարձել <<Նախադպրոցական տարիքի երեխաների կրթություն և բարեփոխում>> ծրագրի և համայնքի բյուջեի միջոցներով։
Շաղափ բնակավայրի դպրոցում իրականացված աշխատանքների շնորհիվ վերանորոգվել են դպրոցական ճաշարանը, ուսուցչանոցը և դպրոցի 2-րդ հարկն ամբողջությամբ։ Այս ծրագիրն իր հերթին կյանքի է կոչվել <<Գոլդ Լայմ>> կազմակերպության և համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ։