Նորություններ
Անվճար վիրահատություններ են իրականացվել Մասիսի բժշկական կենտրոնում
04.10.2017
Հոկտեմբերի 2- ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի տարբեր բժշկական կենտրոների մի շարք բժիշկների կողմից իրականացվել էր անվճար խորհրդատվություն Մասիսի բժշկական կենտրոնում։
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ, Մասիսի բժշկական կենտրոնի ղեկավարության ջանքերով ԱՄՆ-ից ժամանած թերապևտներն ու մանկաբույժները, գինեկոլոգներն ու քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագետները խորհրդատվություն էին ցուցաբերել ոչ միայն Մասիս քաղաքի, այլև հարակից համայնքներից բնակիչներին։
Կազմակերպված անվճար խորհրդատվությունից հետո պարզվել էր, որ մի շարք այցելուներ պետք է շտապ ենթարկվեն վիրահատության։ Այս նպատակով հոկտեմբերի 3-ին Ֆրեզնոյից ժամանած բժիշկները, Մասիսի ԲԿ-ի բժիշժկների հետ համատեղ, իրականացրել են անվճար վիրահատություններ։