Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոյեմբերի 5-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

04.10.2017

Արարատի մարզում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, նոյեմբերի 5-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններն անցկացվել ու են Այնթապ, Դարակերտ, Ջրահովիտ, Արտաշատ (արտահերթ), Նշավան, Այգավան, Ավշար, Արարատ (քաղաք), Լանջառ համայնքներում, ընդ որում Լանջառ համայնքում նաև կայանալու են ավագանու անդամի ընտրություններ։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին նախատեսվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46