Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերում թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արարատի մարզը

04.10.2017

Հոկտեմբերի 1-3-ը Վանաձորում անցկացվեց Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած առաջին գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը: Մարզային փուլում հաղթած և եզրափակիչ դուրս եկած 100 մասնակիցները մրցեցին հնգամարտ մրցաձևում:

Աղջիկների պայքարում 60 մ վազք և հեռացատկ տեղից մրցաձևերում հաղթող դարձավ Վիկտորյա Հայրապետյանը (Սյունիքի մարզ), 500 մ վազք մրցաձևում 1-ին տեղը զբաղեցրեց Մանե Հարությունյանը (Լոռու մարզ), ձեռքերի ծալում և ուղղում մարզանստարանին, հենում պառկած դրությունից վարժություններում առաջատար դարձավ Տաթևիկ Հովսեփյանը (Լոռու մարզ), իսկ թենիսի գնդակի նետում վարժությունում և ընդհանուր հնգամարտում (անհատական) հաղթող ճանաչվեց Սաթենիկ Արամյանը:

Տղաներից 60 մ վազք և հեռացատկ տեղից մրցաձևերում լավագույնը ճանաչվեց Նարեկ Ղուկասյանը (Լոռու մարզ), 1000 մ վազք մրցաձևում հաղթող դարձավ Երվանդ Մկրտչյանը (Շիրակի մարզ), թենիսի գնդակի նետում վարժությունում՝ Անանիա Պետրոսյանը (Կոտայքի մարզ), իսկ ձգումներ պտտաձողից մրցաձևում և ընդհանուր հնգամարտում (անհատական) հաղթեց Ժորա Ներսիսյանը (Արարատի մարզ):

Հայաստանի Հանրապետության առաջին գյուղական մարզական խաղերում թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց ՀՀ Արարատի մարզը, ՀՀ Լոռու մարզը 2-րդն էր, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց ՀՀ Շիրակի մարզը:

Աղբյուրը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կայք
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36