Նորություններ
Կայացել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը
05.10.2017
Արարատի մարզի երեք տարածաշրջաններում արդեն իսկ անցկացվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերը։ Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի հանրակրթական հաստատությունների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը իրենց ուժերն են չափել նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում։
Հոկտեմբերի 11-ին Արտաշատ քաղաքում կայանալու է մրցույթի մարզային փուլը, որին մասնակցելու հնարավորություն են ստացել տարածաշրջանային փուլում մրցանակային առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը։ Արարատի տարածաշրջանից մարզային փուլին մասնակցելու են Նոյակերտ և Նոր Ուղի համայնքների դպրոցների թիմերը, Արտաշատից՝ Այգեստանի և Արտաշատի ավագ դպրոցի հավաքական թիմերը, իսկ Մասիսի տռարածաշրջանից մարզային փուլին մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն են ստացել Նորամարգ համայնքի և Մասիսի ավագ դպրոցի թիմերը։
Հավելենք, որ վերոհիշյալ մրցումներն անցկացվում են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակման նպատակով։