Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվոգրերի են արժանացել Արարատի մարզի վաստակաշատ ուսուցիչները

05.10.2017

Ուսուցչի տոնի առթիվ այսօր մեծարվել են մանկավարժության բնագավառում վաստակ ունեցող ուսուցիչները։
Արարատի մարզպետարանում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, մարզի տարբեր համայնքներից հրավիրված ուուցիչներ։
Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից շնորհավորել բոլոր ուսուցիչներին և շեշտել, որ նրանք են կրթության ջահակիրները, մատաղ սերնդի մեջ հայրենասիրության սերմանողները։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը ևս շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ամուր կամք նրանց դժվարին առաքելության ընթացքում։
Այնուհետև Արարատի մարզի տարբեր տարածաշրջանների հանրակրթական ուսումնական հաստատությունների 45 ուսուցիչ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեռք բերած ավանդի համար արժանացել է պատվոգրերի ու ծաղիկների։
Պատվոգրերի արժանացած ուսուցիչները նույնպես շնորհակալություն են հայտնել այսօրինակ վերաբերմունքի և գնահատանքի համար և շեշտել, որ պատվոգրերը ոչ միայն ոգևորող են, այլև պարտավորեցնող։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15