Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2017

Սիրելի ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ։
Շարունակելով կրթության ոլորտի ազգային ավանդույթները՝ դուք ամենօրյա գնահատելի աշխատանքով ձեր լուման եք ներդնում մեր կրթության ու մատաղ սերնդի զարգացման գործում։ Անմնացորդ նվիրում և անսպառ ջանք պահանջող նվիրական առաքելության ընթացքում դուք միշտ եղել եք կրթության ջահակիրները։
Հավատացած եմ, որ ձեր ավանդով ու հայրենասիրության ոգով դաստիարակված սերնդի շնորհիվ մենք ապագայում կառուցելու ենք էլ ավելի հզոր, զարգացած ու աշխարհին իր կրթական ներուժով հայտնի պետություն։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ և մաղթում երկար տարիների կյանք, անսպառ եռանդ ու տոկունություն։

   Արամայիս Գրիգորյան
   ՀՀ Արարատի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32