Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտին են մոտենում Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

06.10.2017

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի մշակույթի տանն այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Դեռևս 2017թ․մայիսից սկսված վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից Արարատի մարզպետարանին հատկացված միջոցներով։ Այս պահին վերանորոգվել են մշակույթի տան գրադարանը, երգի, դաշնամուրի և ջութակի խմբակների համար նախատեսված սենյակները, պարային դահլիճը, ինչպես նաև աշխատասենյակներն ու սանհանգույցները։
Վերանորոգման աշխատանքներին համընթաց ընթանում են նաև մշակույթի տան խմելու ջրագծի, կոյուղու անցկացման և տանիքի վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են համայնքի բյուջեով։
Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն իրականացնում է <<ՄԵԾ ՀԻՄՔ>>ՍՊԸ-ն և նախատեսում է աշխատանքներն ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:09:53