Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների բացմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները

08.10.2017

Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին:
Համաժողովը կազմակերպել էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը: Համաժողովն անցկացվում է Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը և նշել, որ համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել մեր երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը:
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսված մի շարք համաձայնագրերի ստորագրումից բացի, համաժողովի շրջանակներում նախատեսված էր անցկացնել նաև Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների, տուրիզմի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն, հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության զարգացման թեմաներով թեմատիկ նիստեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23