Նորություններ
Իրազեկման հավաք Արարատի մարզպետարանում
11.10.2017
<<ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի>> անդամների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում հոկտեմբերի 10-ին կայացել է իրազեկման հավաք։ Հավաքին մասնակցել են զոհված ( մահացած ) զինծառայողների 15 և առաջին խմբի մեկ հաշմանդամ անօթևանի ընտանիքի անդամները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի ներկայացուցիչները։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հավաքի ընթացքում շահառուներին են ներկայացրել նրանց՝ ժառանգության իրավունք ունենալու, պետական գրանցման չենթարկված բնակելի տարածությունում բնակվելու , նախկինում պետական այլ ծրագրերով բնակարանով կամ բնակարանի գնման վկայագրով ապահովված լինելու փաստերը ճշտելու նպատակով իրավասու մարմիններին ուղղված հարցման արդյունքները, որոնց պատասխանները հաշվի առնելով հանձնաժողովն առաջիկայում ընդունելու է համապատասխան որոշումներ։ Ինչպես նաև հանգամանալից վերոհիշյալ ընտանիքների ներկայացուցիչներին են ներկայացվել բնակարանների տրամարդման հետ կապված գործընթացները։
Ավելացնենք նաև որ ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ շահառուների բնակարանային խնդիրները պետք է լուծվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը։