Նորություններ
Ավարտվել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը
11.10.2017
Հանրապետական ռազմամարզաական խաղերի շրջանակում հաղթող ճանաչված Արարատի մարզի երեք տարածաշրջանների թիմերը հոկտեմբերի 11-ին մասնակցել են խաղերի մարզային փուլին։
Արտաշատի քաղաքային մարզադաշտում Նոյակերտի, Նոր Ուղու, Այգեստանի, Արտաշատի ավագ դպրոցի, Նորամարգի և Մասիսի ավագ դպրոցի հավաքական թիմերը իրենց ուժերն են չափել նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում։
Մրցումների մարզային փուլի անկացմանն աջակցել է Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։ Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակման նպատակով իրականացվող մրցումների մարզային փուլին առաջին տեղ է գրավել Նոր Ուղի համայնքի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որն էլ կմասնակցի մարզական խաղերի հանրապետական փուլին։ Հոկտեմբերի 11-ին կայացած մրցումների արդյունքում երկրորդ տեղում էին Այգեստանի, երրորդ հորիզոնականում՝ Նոյակերտի դպրոցների հավաքական թիմերը։