Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արամայիս Գրիգորյանն ընդունել է <<Ձկնաբույծների միավորում>> ՀԿ-ի ներկայացուցիչներին

12.10.2017

Հոկտեմբերի 11-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հովտաշատ համայնքի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին։ Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը և մարզպետարանի հողաշինության ու հողօգտագործման բաժնի պետ Արտավազդ Օրդոյանը։
Հանդիպման ընթացքում ձկնաբույծների կողմից բարձրացված հարցը վերաբերել է ձկնաբուծական տնտեսությունների օրինականացմանը, որն, ըստ տնտեսությունների ղեկավարների, նրանց կկանգնեցնի ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Ի դեպ, օրինականացման գործընթացի մեջ մտնող ջրաչափերի տեղադրման, ջրահեռացման պայմանագրերի կնքման, հողի նշանակության փոփոխման, ջրի ժամկետների երկարաձգման կարգավորման աշխատանքների պարդատրումը ամիսներ առաջ ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և պարտադրվել ավարտին հասցնել մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը։
Արամայիս Գրիգորյանը, տնտեսությունների ղեկավարների հետ քննարկելով նրանց տնտեսություններում առկա շրջանառությանը, արտադրանքի ծավալին ու ոլորտին առնչվող այլ հարցեր, առաջարկել է <<Ձկնաբույծների միավորման>> ողջ կազմով ևս քննարկել ու հստակ ձևաչափով ներկայացնել հարցը կարգավորող իրատեսական և գործնական այնպիսի առաջարկներ, որոնք կլինեն երկուստեք փոխշահավետ և հնարավորություն կընձեռեն ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը։ Միևնույն ժամանակ մարզի ղեկավարը մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավարին հանձնարարել է իրականացնել գույքագրման աշխատանքներ ու ներկայացնել հստակ թվեր, որոնք ևս կմատնանշեն իրական հնարավորություններն ու խնդրի լուծման ուղիները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32