Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ իրականացվելու են կատարակտի անվճար վիրահատություններ բնակչության առանձին խմբերում ընդգրկված անձանց համար

13.10.2017


ՀՀ կառավարության 2017թ․ օոգոստոսի 27-ի որոշմամբ՝ կուրությունը կանխարգելելու նապատակով այսուհետ իրականացվելու են բնակչության առանձին խմբերում ընդգրկված անձանց կատարակտի վիրահատություններ։ Միևնույն ժամանակ հրապարակվել են այն բժշկական հաստատությունների ցանկը, որտեղ և կիրականցվեն վերոհիշյալ վիրահատությունները (Երևանում՝ <<Շենգավիթ>>ՓԲԸ-ն, <<Նաիրի>> ՓԲԸ-ն)։
Ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում պետք է տրամադրվի 60 տարեկան և ավելի բարձր տարիքի, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարի աշխատանքային փորձ ունեցող մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող, հանրակրթական և ուսումնական հաստատությունում աշխատող , ԲՈՒՀ-ում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմին, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներին և արտադրական ուսուցման վարպետ հանդիսացող անձանց, միջին, ավագ, կրտսեր բուժաշխատողներին, գրադարանների, թանգարանների, մշակութային տների կենտրոնների, թատրոնների, համերգային կազմակերպությունների և վերոհիշյալ որոշմամբ նախատեսված այլ հաստատություններում աշխատող անձանց։
Ավելացնենք, որ ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45