Նորություններ
Դեղձուտ համայնքում նախակրթարան է բացվել
14.10.2017
Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ներկա է գտնվել Դեղձուտի նախակրթարանի բացմանը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանը, դեղձուտցիներ, հյուրեր։
Աշխատանքներն իրականացվել են <<Նախադպրոցական կրթության բարեփոխումների շրջանակներում նախակրթարանի հիմնում>> ծրագրի շրջանակներում։ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի, համայնքապետարանի ներդրման միջոցով կյանքի կոչված ծրագրի շնորհիվ այսուհետ 20 երեխա հնարավորություն կունենա այցելել նորաբաց նախակրթարան։
Բացման հանդիսավոր արարողության շրջանակներում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում կատարումներով հանդես են եկել Դեղձուտի միջնակարգ դպրոցի սաները։