Նորություններ
Եղեգնավանում նշել են Գյուղաբնակ կանանց միջազգային օրը
15.10.2017
2000 թվականից մինչ օրս Արարատի մարզի Եղեգնվան համայնքում համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանի նախաձեռնությամբ մեծ շուքով նշում են Գյուղաբնակ կանանց միջազգային օրը։ Ադրբեջանի հայաբնակ վայրերից Եղեգնավան գաղթած և բնակություն հաստատած ընտանիքների կանանց համար տոնը, թերևս, դարձել է ամենասիրելին։ Հոկտեմբերի 15-ին համայնքի մշակույթի տան դահլիճում հավաքված 300 կանանց համար պատրաստվել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչել են հայ կնոջը նվիրված մեծարանքի խոսքեր, ասմունքի և երաժշտական կատարումներ։
Շնորհավորելով Գյուղաբնակ կանանց միջազգային օրը՝ Եղեգնավան համայնքի ղեկավար Հովսեփ Ղազարյանը կարևորել է կնոջ դերը առողջ հասարակություն և ամուր ընտանիք ունենալու գործում, ինչպես նաև մաղթել բոլորին քաջառողջություն;
Ավելացնենք, որ տոնի կապակցությամբ և ավանդույթի համաձայն՝ միջոցառման հովանավորների՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմից եղեգնավանցի կանայք ստացել են նվերներ։