Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թարգմանչաց տոնն Արտաշատի մարզային գրադարանում

16.10.2017

Հոկտեմբերի 13-ին Արտաշատի Օհան Չուբարյանի անվան մարզային գրադարանում մեծ շուքով նշել են հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից մեկը՝ Թարգմանչաց տոնը, որ հայ եկեղեցու կողմից տոնվում է «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվամբ և նվիրված է վեց թարգմանինչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակին։
Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Երևանի Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահ, ձեռագրագետ Գևորգ Տեր-Վարդանյանը։
Միջոցառման սկզբում Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը Տերունական աղոթք է հնչեցրել առ Աստված և իր խոսքում կարևորել մեր ժողովրդի ռահվիրաների՝ մեծ թարգմանիչների ավանդը ազգապահպանության գործում։
Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից, շնորհավորել հայ ժողովրդի կարևորագույն տոներից մեկի՝ Թարգմանչաց տոնի կապակցությամբ՝ <<թարգմանչաց>> շարժումը համարելով ազգային ու հոգևոր վերածննդի, հայապահպանման կենսական օղակ։
Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառման ընթացքում հայ դասական ստեղծագործությունների , ինչպես նաև հոգևոր շարականների ու կոմիտասյան երգերի ներկայացմամբ հանդես են եկել Արարատի մարզի հանրակրթական դպրոցների շնորհալի աշակերտները։ Քերթողահայր Խորենացու և Նարեկացու, Քուչակի ու Շնորհալու, Թումանյանի ու Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով շնորհալի աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի անցած ուղին ու պատմության հիշարժան էջերը։
Հանդիսության ավարտին միջոցառման մասնակից բոլոր աշակերտները Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստացել են խորհրդանշական ընծաներ՝ հայ դասական գրականության նմուշներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31