Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիս քաղաքն իր ուրույն տեղն է զբաղեցրել հեծանվային քաղաքների շարքում

17.10.2017

Օրերս Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Երևան-Մասիս հեծանվային տուրը, որ մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին Երևանում` հանրապետության հրապարակում։ Հեծանվային տուրի մասնակիցները, Մասիսի զարգացման հիմնադրամի և երիտասարդական կենտրոնի կամավորները, Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի անդամներն այնուհետև ծաղիկներ են խոնարհել Մասիս քաղաքի Ս. Գևորգ եկեղեցու մոտ տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, ինչպես նաև այցելել Ս. Թադևոս եկեղեցի: Հեծանվային տուրի վերջնականգառում՝ Մասիսի երիտասարդական կենտրոնում, Մասիսի զարգացման հիմնադրամի և Սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիայի միջև տեղի է ունեցել Համագործակցության Հուշագրի կնքում:
Խորհրդանշական օրը միաժամանակ կայացել է Մասիս քաղաքում հայկական հեծանվային առաջին կայանատեղիի բացման հանդիսավոր արարողությունը:
Հեծանվային տուրը, որ աննախադեպ իրադարձություն էր Մասիս քաղաքի համար, զարկ տվեց ակտիվ երիտասարդական կյանքին, ինչպես նաև շփման լայն հնարավորություններ ընձեռեց այն երիտասարդներին, ովքեր այսօրինակ ծրագրերի միջոցով նպատակ ունեն քաղաքային կյանքը դարձնել ակտիվ ու հետաքրքիր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23