Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իմունականխարգելման աջակցողական մշտադիտարկման և առողջապահական այլ հարցերի վերաբերյալ քննարկում Արարատի մարզպետարանում

18.10.2017

Հոկտեմբերի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որը վարել է Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը։ Հանդիպմանը մասնակցել էն մարզի բժշկական հաստատությունների տնօրենները, ՀՀ ԱՆ Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ի <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետները, հրավիրվածներ։
Աշխատանքային հանդիպման առանցքային թեման եղել է Արարատի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում 2017 թվականի ընթացքում մարզում ՀՎԿԱԿ Արարատի մասնաճյուղի կողմից իրականացված իմունականխարգելման աջակցողական մշտադիտարկման վերաբերյալ քննարկումը։
Հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ Արարատի մասնաճյուղի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են իմունականխարգելման ոլորտում առկա հրատապ խնդիրներին, աջակցողական մոնիթորինգի ընթացքում արձանագրված թերություններին, դրանց վերացման վերաբերյալ ներկայացված առաջարկներին և այլն: Աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ ՊՈԱԿ Արարատի մասնագետների կողմից մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին են ներկայացվել ՀՀ ԱՆ հրամաններով հաստատված գրիպի և ՍՇՎ-ների/սուր շնչական վարակ/ հիվանդության բարձրացման և համաճարակների դեպքում իրականացվող միջոցառումները, ինչպես նաև մարզի բժշկական հաստատություններին են տրվել կոնկրետ հանձնարարականներ սպասարկման տարածքներում իրավիճակի լիարժեք տիրապետման, ՀՎԿԱԿ-ին ճիշտ ժամկետում հավաստի տեղեկատվություների տրամադրման վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի օպերատիվ և ճշգրիտ կերպով կատարել համապատասխան վերլուծություներ ինչպես մարզի, այնպես էլ յուրաքանչյուր տարածքի համար՝ հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Քննարկվել են սեզոնային գրիպի և մարզում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդրման հարցեր, կազմակերպվել հարց ու պատասխան: Հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նաև ՀՀ ԱՆ հրամանների համաձայն մարզում իրականացվող հելմինթոզների /ճիճվակրության/ իրական տարածվածության ընտրանքային հետազոտություններ անցկացնելու, բնակչության իրազեկվածության գնահատման վերաբերյալ ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող նմուշառումները տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն կտա համայնքների բնակչության առանձի ռիսկի խմբերում իրականացնելու լաբորատոր հետազոտություններ պետպատվերի սահմաններում` հետագայում համապատասխան առողջացուցիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով, ներկայացվել է նաև մարզի համայնքներում բրուցելոզի տեսակետից անապահով թիրախային տնտեսություններում իրականացված նմուշառումների և լաբորատոր հետազոտությունների վերլուծությունը, հանձնարարականներ տրվել բժշկական կազմակերպությունների ղեկավարներին նմուշառումների իրականացման համար համատեղ կանոնակարգված աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Արարատի մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի Բեգլարյան բժկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի մասնագետները, որոնք ներկայացրել են մարզի բժշկական կենտրոնների հետ պետպատվերի շրջանհակում համագործակցության իրենց տեսլականն ու հնարավորությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18