Նորություններ
Հայտարարություն Արտաշատ քաղաքում կայանալիք ծառատունկի վերաբերյալ
19.10.2017
Հոկտեմբերի 21-ին Արտաշատի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում, կայանալու է ծառատունկ։ Ծառատնկման աշխատանքներ են իրականացվելու Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակն անմահացնող հուշարձանի( երաժշտական դպրոցի հարակից տարածք) և Արտաշատի լճի հարակից տարածքներում։ Տնկվելու են լացող ուռենիներ և բարդիներ։ Արտաշատի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլոր արտաշատցիներին մասնակցելու առավոտյան ժամը 10։00-ին մեկնարկող աշխատանքներին։