Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

19.10.2017

Հոկտեմբերի 19 կայացել է մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստը, որը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Նիստին մանակցել են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև գյուղական 3500 և ավել բնակիչ ունեցող համայքների ներկայացուցիչները։
Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է նիստի մասնակիցներին և կարևորել երիտասարդության դերը տեղական ու տարածքային կառավարման բնագավառում։
Ժողովրդավարութւյան, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով ձևավորված ու գործող խորհրդի նպատակը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների համագործակցության, ինչպես նաև երիտասարդության քաղաքականության բնագավառում համակառավարման ապահովումն է։
Արարատի մարզի Տափերական, Այգեզարդ, Արտաշատ, Այնթապ, Ուրցաձոր, Մարմարաշեն, Ոսկետափ,Արարատ քաղաքային և Արարատ գյուղական համայնքների ներկայացուցիչները նիստի ընթացքում բարձրաձայնել են իրենց համայնքներում առկա խնդիրների մասին, որոնք վերաբերել են տրանսպորտին, ճանապարհաշինությանը, մշակութային կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովմանը, համայնքների սպորտդահլիճները համապատասխան մարզագույքով համալրելուն և այլն։ Միևնույն ժամանակ տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդական խորհրդի կազմի անդամները քննարկել են և փորձի փոխանակման սկզբունքով կիսվել են մշակույթի , սպորտի և այլ բնագավառներում իրենց կողմից արձանագրած հաջողություններով։
Մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստի ավարտին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալու է հանդիպում, որի ընթացքում վերոհիշյալ համայնքները ներկայացնող խորհրդի անդամները կարող են առաջ քաշել իրենց համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27