Նորություններ
Կայացել է <<Մաքուր Հայաստան>> միջգերատեսչական հանձնաժողովի Արարատի մարզային աշխատանքային խմբի նիստը
19.10.2017

Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ այսօր կայացել է <<Մաքուր Հայաստան>> միջգերատեսչական հանձնաժողովի Արարատի մարզային աշխատանքային խմբի նիստը,որի ընթացքում խմբի անդամները քննարկել են հոկտեմբերի 21-ին անցկացվելիք համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական, մարզի տարբեր համայնքներում աղբակույտերի վերացման մեխանիզմներին առնչվող հարցեր։
Հայրապետ Բաբայանը և նիստի մասնակիցները առաջարկություններ են արել աշխատանքներն առավել արդյունավետ անցկացնելու ուղղությամբ։ Մարզպետի տեղակալը հանձնարարականներ է տվել և կոչ արել աշխատանքներ տանել շաբաթօրյակին առավել շատ կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: