Նորություններ
Արարատի մարզում մեկնարկել է համապետական երրորդ շաբաթօրյակը
21.10.2017
Հոկտեմբերի 21-ին <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետության տարածքում մեկնարկած երրորդ հանրապետական շաբաթօրյակին մասնակցել են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել Արտաշատ և Հնաբերդ համայնքների տարածքում։
Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու համար Արարատի մարզ է այցելել ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։Դավիթ Լոքյանը և Արամայիս Գրիգորյանը ներկա են գտնվել Արտաշատ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հարակից տարածքում, մասնակցել ծառատունկին, այնուհետև ներկա գտնվել Դվինի պատմամշակութային հնավայրի հարակից տարածքում իրականացվող մաքրման աշխատանքներին:
Մարզի սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել բարձող և տեղափոխող տեխնիկա, ինչպես նաև աշխատանքներին են միացել պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների կոլեկտիվները։