Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի համաժամանակյա խաղ Մասիս քաղաքում

24.10.2017

Օրեր առաջ Մասիս քաղաքը հյուրընկալել էր շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանի տիկնոջը` ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոլի-Արոնյանին:
Ավանդական աղ ու հացով հյուրին դիմավորելուց հետո տեղի է ունեցել հայկական երգի ու պարային կատարումներով համեմված միջոցառում: Հանդիպման շրջանակներում կայացել է նաև շախմատային միաժամանակյա խաղ, որին մասնակցել են շախմատի տարբեր տարիքի սիրահարները: Հետաքրքրաշարժ դրվագներով և շախմատային լուծումներով աչքի ընկնող միաժամանակյա խաղից հետո Կաոլի-Արոնյանին ընդունել է նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրան հանձնել շնորհակալագիր` միաժամանակ հույս հայտնելով, թե հանդիպումը, որ առաջինն է, կլինի շարունակական և կդառնա հետագա համագործակցության ու բարեկամության պատվանդանը:
ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոլի-Արոնյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու շեշտել, որ հանդիպեց շատ խելացի ու ինքնավստահ փոքրիկների հետ, որոնցով Մասիսի քաղաքը դեռ հպարտանալու առիթներ կունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:39:07