Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում իրագործվում է <<ԱՐԱՐ>> ծրագիրը

26.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող <<Արար>> ծրագիրն   իրագործվում է նաև Արարատի մարզում և խորը արմատներ գցելու մեծ նախադրյալներ ունի։ Մարզի երեք համայնքներում՝ Ուրցաձորում, Ջրահովիտում և Դվինում արդեն իսկ գործում են ծրագրի շրջանակներում ձևավորված խմբակներ։ Մասնավորապես,  Ջրահովիտ համայնքում գործում է ազգագրական պարի խմբակ, Դվինում՝ ազգագրական երգի ու պարի խմբակ, իսկ Ուրցաձոր համայնքում բացված խմբակում ուսուցանում են խաչքարագործական արվեստի հմտությունները։
Ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանի խոսքով՝ իրենց նպատակն է հանրահռչակել ազգային մշակույթը, պահպանել ու տարածել այն։ Տարիքային սահմանափակում չունեցող ծրագիրը, որ նպատակ ունի նաև քաղաքային ու գյուղական համայնքերում ստեղծել մշակութային միավորներ, սկզբնական շրջանում կիրագործվի սահմանամերձ համայքներում, քանի որ մշակութային արժեքների պահպանումից բացի <<Արար>>-ը նպաստելու է համայնքներից մասնագետների արտագաղթի կանխմանը։
Ավելացնենք նաև, որ <<Արար>>-ը մեկնարկել է Տավուշի մարզի Բերդավան համայնքից և կենտրոնանալու է մի քանի ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, խաչքարագործություն, ասեղնագործություն, գորգագործություն, ժանյակագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31