Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոն Բուրաստան համայնքում

27.10.2017


Արարատի մարզի Բուրաստան համայնքում տոնել են օրեր առաջ Հայաստանի 8-րդ պարային օլիմպիադայում <<Բուրաստան >> պարային համույթի հաղթանակը։ Եվ ոչ միայն․ <<Բուրաստան>>-ի փայլուն ելույթին և այդ շրջանակներում բեմադրված նոր պարային բեմադրության ներկայացմանը գումարվել է նաև համայնքապետարանում գործող նկարչական խմբակի սաների նկարների բացօթյա ցուցադրությունն ու շախմատի խմբակի հերթական դասը, որն այս անգամ անցկացվել է այլ ձևաչափով։
Դասական երաժշտության ներքո նկարչական խմբակի սաները ներկայացրել են իրենց աշխատանքներն ու աշխատել նոր նկարների ստեղծման վրա, իսկ շախմատի խմբակ հաճախող երեխաները ցուցադրել են շախմատային ոլորտում իրենց ունակությունները։
Համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը շնորհավորել է բոլորին հաղթանակի կապակցությամբ, այն համարել ամբողջ համայնքի ձեռքբերումը ՝ միևնույն ժամանակ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:33:49