Նորություններ
Հայկ Մարտիրոսյանը դարձել է միջազգային գրոսմայստեր
27.10.2017

Հոկտեմբերի 7-15-ը Թուրքիայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսը հաստատել է Հայկ Մարտիրոսյանի՝ միջազգային գրոսմայստերի կոչումը։
Արարատցի շախմատիստը մինչ այս մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Առաջիկայում նա պատրաստվում է մասնակցություն ցուցաբերել Իտալիայում կայանալիք աշխարհի 20 տարեկանների միջազգային առաջնությանը։ Ի դեպ, այս առաջնությանը ՀՀ ներկայացնելու են նաև Մանվել Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Իտալիայում կայանալիք վերոհիշյալ առաջնությանը չեմպիոնի տիտղոսը նվաճելու դեպքում Հայկը հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի գավաթի առաջնությանը։
Ի դեպ, օրեր առաջ Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում նշվել է Սուրբ Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Հովհաննեսի, Ղուկասի տոնը։ Տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում եկեղեցու բակում կայացել է շախմատի համաժամանակյա խաղ, որի ընթացքում Հայկ Մարտիրոսյանը մրցել է 16 շախմատիստների հետ։