Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր ՈՒղի համայնքի թիմը մասնակցել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլին

30.10.2017

Հոկտեմբերի 25-27-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը:
Հոկտեմբերի 25-ին՝ մրցումների առաջին օրը, խաղերի ծրագրով տեղի են ունեցել ինքնաձիգի քանդում-հավաքում, նռնակի նետում և 1000 մետր վազք մրցաձևերի մրցումները, հոկտեմբերի 26-ին՝ մրցումների երկրորդ օրը, մասնակիցները մրցել են ձգումներ (պտտաձողի վրա), 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք և հրաձգություն՝ օդամղիչ հրացանով, վարժություններում։
Հիշեցնենք, որ Արարատի մարզում անցկացված հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում հաղթող էր ճանաչվել և եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստացել Նուր Ուղի համայնքի միջնակարգ դպրոցի թիմը։
Հավելենք, որ վերոհիշյալ մրցումներն անցկացվում են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորման, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակման նպատակով։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27