Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

30.10.2017

Հոկտեմբերի 30-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորրհրդակցության ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքների արդյունքներն ու առաջիկայում իրականացվելիք և նախանշվող ծրագրերը։
Խորհրդակցության սկզբում Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է առաջիկայում <<Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի օրեր>> միջոցառմանն ու դրան Արարատի մարզի պատվիրակության ներկայացվածությանը։ Կարևորելով Ռուսաստանի Դաշնության Ռոստով և Աստրախան քաղաքների հետ տարիներ առաջ սկիզբ դրված համագործակցությունը՝ մարզի ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է այդ ուղղությամբ հետագայում իրականացվելիք մեծամասշտաբ աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև հանձնարարել նախագծել և ներկայացնել միջոցառմանը Արարատի մարզի պատվիրակության մասնակցության հստակ ձևաչափ։
Այնուհետև Արամայիս Գրիգորյանն անդրադարձել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքների արդյունքներին և ավելացրել, որ նաև համապետական շաբաթօրյակների շրջանակում կատարված աշխատանքների մասշտաբայնության ու օպերատիվության շնորհիվ Արարատն ընդգրկվել է լավագույն և առաջատար մարզերի մեջ։
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզի ղեկավարը հանձնարարական է տվել աշնան ոռոգման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և ընթացիկ հսկողություն սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև հանձնարարվել է հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական վարկային ծրագրերին մարզի գյուղատնտեսների ընդգրկվելու արդյունքների մասին։
Անդրադառնալով առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերին ու աշխատանքներին՝ Արամայիս Գրիգորյանը ոլորտի պատասխանատուին հանձնարարել է առանձնակի հետևողականությամբ աշխատանքներ իրականացնել հատկապես մարզային բուժհաստատությունների սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ են տրվել նաև աղբահանության ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձնաց հետ կնքված պայմանագրերի ընդհանուր պատկերը հստակեցնելու վերաբերյալ, ինչպես նաև իրավաբանական հարթություն տեղափոխելու մարզի շինարարական օբյեկտներում աշխատանքներ իրականացնելու իրավունք ստացած այն կազմակերպությունների հետ հարաբերությունները, որոնք հայտարարաված մրցույթով ճանաչվել են հաղթող, սակայն թերացել են իրենց աշխատանքներում և դրսևորվել են անպատասխանատվությամբ կամ անբարեխղճությամբ։
Ավելացնենք նաև, որ հոկտեմբերի 30-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության, գյուղատնտեսության և մյուս ոլորտների պատասխանատու պաշտոնյաներին տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ սահմանվել են հստակ վերջնաժամկետներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45