Նորություններ
Արամայիս Գրիգորյանը նամակ է ստացել Բելգիայից
31.10.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նամակ է ստացել Բելգիայում բնակվող անգլիացի, ոստիկանության նախկին սպա Քեննեթ Հեսելվուդից։
Ներկայացնելով իր խորը հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ՝ բելգիաբնակ անգլիացին դրվատանքի խոսքեր է գրել մեր երկրի, նրա հազարամյա պատմության, խորը մշակույթի և ավանդույթների մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ ապրում է մի համայնքում, ուր տեղակայված է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողը։
Նամակում ողջույններ հղելով Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին՝ Քեննեթ Հեսելվուդը ավելացրել է, որ մարզպետի գործունեության, կատարած հսկայական աշխատանքի և Արարատի մարզի մասին տեղեկացված է նաև Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից, ինչպես նաև հավելել, որ անչափ հպարտ է Հայաստանի և Բրիտանիայի միջև հաստատված գերազանց հարաբերությունների համար։
Նամակագիրը իր լավագույն մաղթանքներն է հղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին և մարզպետարանի անձնակազմին, մարզի բնակչությանը ցանկացել առաջընթաց և բարգավաճում՝ նամակը եզրափակելով հետևյալ տողերով․<< Շնորհակալություն Ձեզ։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ և ձեր հայրենի Հայաստանը՝ դարձնելով այն մեծ ու հզոր>>։