Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է <<Նռան հատիկ>> փառատոնը

31.10.2017


Երեկ մեկնարկել է <<Նռան հատիկ>> փառատոնը։ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ն անցկացվող փառատոնին Արարատի մարզը ներկայացնում են երեք թատերախումբ՝ Մասիսի մշակութային կենտրոնի <<Նոր սերունդ>>, Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցի <<Սիրոն>> և Գեղանիստի միջնակարգ դպրոցի   թատերախմբերը։ <<Սիրոնն>>, ի դեպ, անցյալ տարի նույն փառատոնի շրջանակներում արժանացել է <<Թռիչք >> մրցանակին։
<<Նռան հատիկ-2017>> հանրապետական մանկապատանեկան թատերական 17-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և <<Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Այս տարի այն կրում է <<Արևը բոլորինն է>> խորագիրը։ Փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող թատերական մանկապատանեկան խմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը։
Ավելացնենք, որ <<Սիրոն>> թատերախումբն արդեն իսկ հանդես է եկել ներկայացմամբ և նոյեմբերի 2-ին ներկայացմամբ հանդես կգա նաև <<Նոր սերունդը>>։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45