Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության2018-2022 թթ․ ռազմավարության քննարկումներ Արարատի մարզպետարանում

01.11.2017


Հոկտեմբերի 31-ին Արարատի մարզպետարանի կայացել է հանդիպում, որի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել 2018-2022թթ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության գերակա ուղղությունները։ Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամները, ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Իլյիչ Շադյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և կարևորել երիտասարդների անփոխարինելի դերը պետության կայացման, սոցիալ-քաղաքական, հոգևոր- մշակութային, կրթական և այլ գործընթացներում։
Այնուհետև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն առընթեր գործող <<Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն>> ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը ներկաներին է ներկայացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ․ ռազմավարությունը՝ շեշտելով, որ մարզերում կազմակերպվող քննարկումները նպատակ են հետապնդում լսել երիտասարդների կողմից բարձրացվող առաջարկություններն ու , խելացի և իրատեսական առաջարկությունների դեպքում, դրանք ներառել ռազմավարության գերակա ուղղությունների մեջ կամ ընդգրկել իրականացվելիք միջոցառումների ցանկում։
Դավիթ Հայրապետյանն ավելացրել է նաև , որ ռազմավարության մշակման վրա աշխատել է բազմապրոֆիլ աշխատանքային խումբը, որի կազմի մեջ ընդգրկվել են պետական ու միջազգային տարբեր կառույցներ, հասարակականկազմակերպություններ և այլն։
Երիտասարդության պետական քաղաքականության ռազմավարության գերակա ուղղությունների ներկայացումից հետո հանդիպմանը ներկա երիտասարդները մասնակցությամբ կայացել է քննարկում, որի ընթացքում ներկաները բանախոսին են ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։ Մարզի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդները հանդիպման ավարտին հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերել են գյուղական երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանն ու արմատավորմանը, կինոդիտումների կազմակերպմանն ու գրքերի թվայնացնմանը, գրադարանների բացմանը, մարզասրահները գույքով համալրելուն և այլն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07