Նորություններ
Վեդու գեղարվեստի դպրոցում բացվել է ռադիոինժեներական դասասենյակ
01.11.2017
Նոյեմբերի 1-ին Վեդու գեղարվեստի դպրոցում տեղի է ունեցել ռադիոինժեներական դասասենյակի բացման արարողություն: Դասասենյակի բացմանն աջակցել են Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանն ու ամերիկահայ բարերարները, որոնք հիմնովին վերանորոգել են դասասենյակն ու այն համալրել գույքով։ Ռադիոինժեներական դասասենյակն անվանակոչվել է բարերար Մինաս Մարգարյանի որդու` Նարեկ Մարգարյանի անունով։ Այստղ հաճախող 22 աշակերտները ներկայացնում են Վեդի քաղաքն ու հարակից գյուղական համայնքները։