Նորություններ
Վեդի քաղաքում կայացել է «ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդում» ծրագրի շնորհանդեսը
01.11.2017
Հոկտեմբերի 31-ին կայացել է Եվրոպայի խորհրդի և «Վեդի միջհամայնքային միավորում» ՀՄ համագործակցության շրջանակներում իրականացվող «ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ շրջանակների ամրապնդում» ծրագրի շնորհանդեսը։
Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորված վերոհիշյալ ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության կողմից:
Միջոցառմանը ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցներ, Հայաստանում ԵԽ փորձագետներ, զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Վեդու՝ որպես մեկ ամբողջական զբոսաշրջային միավորի միջնաժամկետ զարգացման ծրագիրը, իրականացված ենթակառուցվածքային աշխատանքները, ինչպես նաև զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել են տուրիզմի համար գրավիչ նոր մոտեցումներ, երթուղիներ, ժամանցի հնարավորություններ և այլն։
Ողջունելով ներկաներին՝ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը խոսել է Վեդու տարածաշրջանի համար մշակված զբոսաշրջության զարգացման միջնաժամկետ ծրագրի մասին և հույս հայտնել, որ ծրագիրը կշարունակի արդյունավետորեն ծառայել ոլորտի նպատակային ու համակարգված զարգացմանը: