Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլը

02.11.2017

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27-ը Արարատի մարզի դպրոցներում անցկացվել է ասմունքի փառատոնի ներդպրոցական փուլը։ Այս տարի հայ ժողովրդի բոլոր ժամահնակների ազգային-ազատագրական պայքարին նվիրված և <<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող փառատոնի տարածաշրջանային փուլն անցկացվելու է նոյեմբերի 13-17-ը։ Յուրաքանչյուր դպրոցից, ըստ մրցույթի կանոնակարգի, տարածաշրջանային փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել տարիքային երկու խումբ ներկայացնող մեկական մասնակից, որոնք ասմունքելու համար պարտադիր ընտրում են երկու ստեղծագործություն։ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնից հայտնեցին, որ արդեն իսկ տարածաշրջանային փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 50-ից ավելի հանրակրթական ուսումնական հաստատություն և հավելել, որ 11 տարին անընդմեջ անցկացվող փառատոնի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մասնակցության հնարավորություն են ստացել նաև քոլեջները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31