Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվս մեկ իրադարձություն է տեղի ունեցել Մասիս քաղաքի գրական կյանքում

02.11.2017


Մասիսի քաղաքային գրադարանում բացվել է   գրական սրճարան, որն իրականություն է դարձել  Մասիսի քաղաքապետարանի և գրադարանի տնօրենության համագործակցության շնորհիվ։ Քաղաքի հոգևոր-մշակութային կյանքում նոր խոսք ասող գրական սրճարանը այսուհետ իր շուրջը կհավաքի գրականության  սիրահարներին։ Բացման արարողությանը ներկա են եղել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և հյուրեր։ Միջոցառման կազմակերպիչները` գրադարանի տնօրեն Ս. Ասատրյանն ու բանասեր Թ. Գրիգորյանը, իրենց խոսքում շեշտել են, որ այս ակումբն իր գործունեությամբ կնպաստի Մասիս քաղաքում գրական կյանքի ակտիվացմանը: Բազմաբովանդակ երեկոյի ընթացքում հնչել են ինչպես դասականների, այնպես էլ արդի բանաստեղծների գործեր: Ելույթները միջնորդվել են բանաստեղծություններով ու հեղինակ երաժիշտների կատարումներով: Պոեզիայի երեկոն, որին մասնակցում էին երիտասարդ արվեստագետներ և հասարակության ներկայացուցիչներ, անցել է ջերմ ու հետաքրքիր, անմիջականության մթնոլորտում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31