Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիփանիկ համայնքում ավարտվել է ինքնաշատրվանող հորի լուծարման ծրագիրը

03.11.2017

Նոյեմբերի 4-ին Սիփանիկ համայնքում նշվել է ինքնաշատրվանող հորի լուծարման ծրագրի ավարտը։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, սիփանիկցիներ, հյուրեր։
Ինքնաշատրվանող հորի լուծարմանն ուղղված ծրագիրն իրականացվել է ԳԱՏՕ (գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանություն) ծրագրի՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրների լուծման ոլորտում ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակում։ Նորարարական տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառման միջոցով իրականացված ծրագրի շնորհիվ տարեկան խնայվելու է մոտ 1․9 մլն խորանարդ մետր ջուր։
Միջոցառման ընթացքում ինքնաշատրվանող հորի լուծարումն իրականացրած կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է ծրագրի ամբողջ գործընթացը՝ խոսելով նաև այն խոչընդոտների և ծագած խնդիրների մասին, որոնց բախվել լ են աշխատանքներն իրականացնելու ժամանակ։
Այնուհետև ելույթ է ունեցել Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Ողջունելով ներկաներին մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից՝ Հայկազ Տերտերյանը շեշտել է այսօրինակ ծրագրերի կարևոր դերակատարումը գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում և ավելացրել,որ ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ մշապես իրականացվել են արդյունավետ ծրագրեր։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կողմերին, ովքեր աջակցել են ծրագրի իրականացմանն, ապա հավելել , որ Արարատյան դաշտում իսկապես մեծ պոտենցիալ կա խնայելու ստորերկրյա ջրային ռեսուրսները ու դրանով իսկ աջակցելու գյուղատնտեսությանը։
Միջոցառման ավարտին ներկաները այցելել են լուծարված ինքնաշատրվանող հորի տարածք։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23