Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
03.11.2017
Սոցիալական ոլորտի հարգելի աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Դուք իրականացնում եք մի առաքելություն, որն անխախտ մաս է կազմում առողջ հասարակությանն ձևավորման դժվարին գործընթացի։ Ձեր մեջ կրելով հարգանքի, կարեկցանքի և հոգատարության կարևորագույն որակները՝ դուք մշտապես կանգնած եք հասարակության խոցելի խմբերի կողքին, իսկապես կարիք ունեն ուշադրության ու խնամքի։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնական օրվա կապակցությամբ և մաղթում անսպառ համբերություն, հավատ ու լավատեսություն ձեր դժվարին աշխատանքի ընթացքում։