Նորություններ
Հայտարարություն
06.11.2017
Հարգելի հողօգտագործողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ <<Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար >> ծրագրով նախատեսված պարարտանյութերի տրամադրման համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է։
Պարարտանյութերի ձեռք բերման համար հողօգտագործողները կարող են իրենց համայնքապետարաններ դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչություն