Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում նոյեմբերի 5-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

06.11.2017

Արարատի մարզում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, նոյեմբերի 5-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններն անցկացվել են Այնթապ, Դարակերտ, Ջրահովիտ, Արտաշատ (արտահերթ), Նշավան, Այգավան, Ավշար, Արարատ (քաղաք), Լանջառ համայնքներում, ընդ որում Լանջառ համայնքում տեղի են ունեցել նաև ավագանու անդամի ընտրություններ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տեղեկատվություն, որտեղ ներկայացված է քվեարկության մասնակիցների թիվն ու ընդհանուր տոկոսն ըստ համայնքների:
Այնթապ համայնքում ընտրություններին մասնակցել է 3640 ընտրող (50.45 %), Դարակերտում` 752 (35.91%), Ջրահովիտում` 422 (43.19%): Արտաշատ քաղաքում քվեարկել է 4782 քաղաքացի (22.14%), Նշավանում` 904 ( 56.75%), Այգավանում` 1187 (35.96%): Ավշար համայնքում քվեարկության մասնակիցները թիվը 1078 է (30.38%), Արարատ քաղաքում` 4239 (31.81%), Լանջառում` 104, որը կազմում է ընտրողների թվի 67.10 տոկոսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45