Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածքային փուլը

07.11.2017

Նոյեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում կայացած դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածքային փուլին մանակցել են 97 թիմեր(388 աշակերտ): Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեն 2004թ-ին և դրանից հետո ծնված աշակերտները:
Արտաշատի տարածքային փուլում մրցանակային տեղեր գրավել են Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի (1-ին տեղ), Դիմիտրովի (2-րդ տեղ) և Շահումյանի(3-րդ տեղ) միջնակարգ դպրոցների թիմերը:
Արարատի տարածքային փուլին մասնակցած 30 թիմերից 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Փ.Վեդու, Վեդի քաղաքի թիվ 2 և Լուսառատ համայնքի դպրոցների թիմերը:
Մասիսի տարածաշրջանում օլիմպիադայի տարածքային փուլի շրջանակներում աչքի են ընկել Դարակերտի , Մասիսի քաղաքի թիվ 1 և թիվ 3 դպրոցների թիմերը` զբաղեցնելով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի աշխատակից, մրցաշարի կոորդինատոր Ալբերտ Պետրոսյանի` դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու են Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի, Փ. Վեդու և Դարակերտի միջնակարգ դպրոցների թիմերը:
Հավելենք, որ օլիմպիադայի առաջին` ներդպրոցական փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-18-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31