Նորություններ
<<Բաց դռների օր>> Երասխ համայնքում
08.11.2017
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մարզի տարբեր համայնքներում հաճախ են իրականացվում են անվճար բժշկական օգնության ծրագրեր։
Նոյեմբերի 7-ին անվճար բժշկական օգնության հերթական միջոցառումն է իրականացվել Երասխ համայնքում, որտեղ Երևանի <<Ս․ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի նյարդաբանները, թերապևտները, անոթաբանները, ակնաբույժներն ու սրտաբաններն իրականացրել են անվճար խորհրդատվություն , հետազոտություն և նշանակել համապատասխան բուժում։
Երասխավան համայնքում իրականացված <<Բաց դռների օր>> միջոցառման շրջանակներում ընդհանուր առմամբ նյարդաբանին դիմել է 12 քաղաքացի, սրտաբանին՝ 10, ակնաբույժը հետազոտել է 9 հիվանդի, անոթաբանը՝ 7, իսկ թերապևտը խորհրդատվություն է տրամադրել 7 քաղաքացու։
Հավելենք, որ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ՝ հատկապես սահմանամերձ համայնքներում իրականացվող վերոհիշյալ ծրագրերը լինելու են շարունակական, որի շրջանակներում Արարատի մարզում նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ևս կիրականացվի հերթական <<Բաց դռների օր>>-ը։