Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը

09.11.2017

Բացման արարողությանը ներկաներին ողջունել է ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը և նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը։
Կարեն Կարապետյանը վստահեցրել է նաև, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար,  ու պետությունն ինտենսիվ և առարկայական կանգնելու է գյուղատնտեսի, ֆերմերի, գյուղի բնակչի կողքին, որպեսզի վերջինս հասնի այն տրամաբանական կետին, որը պետությունն իր առջև սահմանել է:
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ , ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար համաժողովի ընթացքում պարգևատրվել են նաև Արարատի մարզի մի շարք ֆերմերներ։ Մասնավորապես, Մասիսը ներկայացնող Նորայր Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով , Սիսավանը ներկայացնող Արթուր Կիրակոսյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումնների համար >> ոսկե մեդալով։ Եվս երկու ֆերմեր՝ վեդեցի Արարատ Խաչատրյանն ու շահումյանցի Սահակ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանացել են շնորհակալագրերի։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, շնորհավորելով գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, կարևորել է համաժողովի անցկացման փաստը գյուղատնտեսական կյանքի ակտիվացման ու այս բնագավառում նորարարական մոտեցումները կյանքի կոչելու ուղղությամբ, ապա շեշտել, որ ՀՀ կառավարության կողմից ֆերմերներին խրախուսելու և նրանց կողքին կանգնելու փաստն ասվածի վառ ապացույցն է։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36