Նորություններ
Մասիսցի մարզիկը դարձել է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
09.11.2017
2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը նոր էջ է բացել Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ․ Լեհաստանում կայացած հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում Էդգարը նվաճել է արծաթե մեդալը՝ զիջելով միայն Բելգիայի ներկայացուցչին։ Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի մարդաշատ սպասասրահում Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները փոխչեմպիոնին դիմավորել են մեծ ցնծությամբ։
<<Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու: Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից<<,- ասել է Էդգար Ստեփանյանը հաղթանակից հետո։
Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել: