Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանային հարցերի ռեժիմի կարգավորման վերաբերյալ նիստ Արարատի մարզպետարանում

09.11.2017


Նոյեմբերի 9-ին Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ: Նիստը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը: Բացելով այն` Աշոտ Վարդանյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և կարևորել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի քննարկման ու փոխշահավետ համաձայնություն կայացնելու գործում:
Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, խոսելով կազմակերպված հանդիպման շրջանակում քննարկվելիք կետերի մասին, ասել է , որ Արարատի մարզի ղեկավարությունը միշտ կանգնած է սահմանապահների կողքին, ապա հավելել, որ քաղաքացիները նույնպես պետք է սատար լինեն սահմանապահների` իրենց լուման ներդնելով սահմանների պաշտպանության գործում:
Նիստի ընթացքում քննարկվել են սահմանային ռեժիմի խնդիրների կարգավորման հետ կապված որոշ հարցեր, որոնց դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի կանոնակարգված ու երկարացված ռեժիմով կատարել ելք ու մուտք, ինչպես նաև օպտիմալ լուծում գտնել տեխնիկայի անհարկի տեղափոխման հետ կապված հարցերի ուղղությամբ, որոնք առաջացնում են ժամանակի անհարկի կորուստ ու ծախսատար են:
Հանդիպմանը ներկա սահմանամերձ համայնքների ղեկավարները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր` ստանալով սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27