Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաց դաս Ոսկետափի ավագ դպրոցում

09.11.2017

Նոյեմբերի 8-ին Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս, որին ներկա են եղել Արարատի մարզպետիօ տեղակալ Իլյիչ Շադյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ աղաբեկյանը։
Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ողջունել է Տեր-Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել հայրենասիրական թեմաներով բաց դասեր հաճախակի անցկացնելու համար։
Բաց դասի ընթացքում, որ սկսվել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի մասին պատմող տեսաֆիլմով, աշակերտները ներկայացրել են նաև գեղարվեստական կատարումներ: Ելույթ ունենալով՝ Արկադի Տեր-Թադևոսյանը շեշտել է, որ նորօրյա սերունդը լի է հայրենասիրությամբ ու անկոտրում ոգով, ապա ավելացրել․ «Մինչև 2016 թվականի ապրիլը, երբ ես հանդիպումներ էի ունենում երիտասարդների հետ, մտածում էի, որ երևի պետք է նրանց ինչ-որ բաներ սովորեցնեմ, պատմեմ, թե մենք ինչպես էինք 1990-91թվականներին ազատագրական ջոկատներ կազմում, անտառներում ապրում, պլաններ մշակում՝ ադրբեջանական և սովետական բանակի դեմ կռվելու: Մենք պատմում էինք՝ մտածելով, որ երիտասարդները լսեն մեզ ու հասկանան, որ իրենք էլ նույն պարտքն ունեն կատարելու: Բայց 2016թ-ի ապրիլը ցույց տվեց, որ մենք շատ բան ունենք սովորելու երիտասարդներից: Ես կարծում եմ՝ մենք պետք է իսկապես շատ լավ ուսումնասիրենք այն գործողությունները, որ մեր զինվորները կատարել են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին>>: Արցախյան ազատամարտի հրամանատարը պատմել է Հադրութի շրջանի Տող գյուղի և Շուշիի ազատագրման պատմությունները: Հանդիպման ընթացքում ազատամարտի լեգենդար հրամանատարը պատասխանել է աշակերտների հարցերին, իսկ ավարտին՝ լուսանկարվել նրանց հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18