Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2017

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ։

Տեղական ինքնակառավարման համակարգը պետական և հասարակական կարևորագույն ինստիտուտ է և իր մեծագույն դերակատարումն ունի պետության կայացման ու հզորացման գործում։ Ինքնակառավարման 21-ամյա ընթացքը արձանագրել է ձեռքբերումներ ու հաջողություններ՝ դառնալով հիմնարար հարցերի լուծման բարդ գործընթացներին քաղաքացու մասնակցության հնարավորությունն ու երկրի զարգացման հիմնասյուներից մեկը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ և մաղթում հաջողություններ ու հաստատակամություն ձեր պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին։
 

Արամայիս Գրիգորյան

ՀՀ Արարատի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36